Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործելու շրջակա միջավայրի մաքրության և պահպանման միջոցները, փոփոխելու հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Կառավարության որոշմամբ ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։ «Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ», - ասել է վարչապետը և հավելել, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---