2010-ի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումը կավելանա 43.3 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիսին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2548.8 մլն դոլար` 2009-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 26.5 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ հուլիսի համեմատ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 2.3 տոկոսով:

Միաժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 512.7 մլն դոլար` 2009-ի հունվար-հուլիսի համեմատ ավելանալով 43.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 2036.1 մլն դոլար` ավելանալով 22.8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010 հունվար-հուլիսին կազմել է 1523.4 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---