Սերգեյ Մինասյան. «Ռազմական գործողությունների վերսկսումն ինքնասպանություն կլինի այն երկրի համար, որն այն կսկսի»

Սերգեյ Մինասյան. «Ռազմական գործողությունների վերսկսումն ինքնասպանություն կլինի այն երկրի համար, որն այն կսկսի»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում մոտ ապագայում չի լինի: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի պետ Սերգեյ Մինասյանը: Ընդ որում, մեկնաբանելով վերջերս իր արած հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին հայ-ռուսական պայմանագիրը քաղաքական հաղորդագրություն էր ուղղված Ադրբեջանին, հայ փորձագետն ասել է, որ Ադրբեջանին ուղղված Ռուսաստանի գլխավոր հաղորդումն այն էր, որ «ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվում արդեն կարող են լիցքաթափվել և հանգիստ քնել, քանի որ մոտ ապագայում հակամարտությունը ռազմական լուծում չի ստանա», - ասել է Մինասյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործառնությունների մասին արձանագրության մեջ մտցված փոփոխությունները Հայաստանին հնարավորություն են տալիս հուսալու ռուսական ռազմաբազաների օգնությանը` եթե ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսվեն: Այսինքն, Հայաստանը կարող է հույս ունենալ, որ ռուսական զորքն անհրաժեշտության դեպքում կարող է տեղաբաշխվել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի վրա, որը սահմանակից է Ադրբեջանին, կամ Նախիջևանի ուղղությամբ;

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---