Ռուսաստանը Կովկաս վերադառնալու ակտիվ գործընթաց է սկսել

Ռուսաստանը Կովկաս վերադառնալու ակտիվ գործընթաց է սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրության ստորագրումից հետո Ռուսաստանը Կովկաս վերադառնալու գործընթաց է սկսել: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, աշխարհը դադարել է միաբևեռ լինելուց, իսկ Բարաք Օբամայի իշխանության գալով, կարելի է ասել, այն բազմաբևեռ է դարձել: «Մի կողմից` Ռուսաստանը, մյուս կողմից` ԱՄՆ-ն և Եվրոպան, երրորդ կողմից` Չինաստանը: Այս պայմաններում ՀԱՊԿ-ն հզոր ուժ է դառնում: Փաստորեն, մենք հիմա գործ ունենք ոչ թե հայ-թուրքական սահմանի, այլ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև սահմանի հետ: Ավելի շուտ, ձևավորվելու է բավականին հզոր աշխարհաքաղաքական բլոկ, որտեղ Հայաստանն իր կարևորագույն տեղն ունի», - ասել է Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցին, ապա հայ քաղաքական գործիչն այդ այցը շատ է կարևորում: Նրա կարծիքով, այն Հայաստանի իշխանությունների մեծ նվաճումն էր: Հայկ Բաբուխանյանը գտնում է նաև որ. «10 տարի առաջ Ռուսաստանում ներքին փոխակերպումների գործընթաց էր տեղի ունենում, այսօր այն արդեն կայուն պետություն է և կարելի է հստակորեն կանխատեսել ու պատկերացնել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները», - ընդգծել է ՍԻՄ ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---