Հայ-ռուսական պայմանագիրը կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հայ-ռուսական պայմանագիրը կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական պայմանագիրը կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: ««Х» ժամկետում, երբ թուրքերը կհասկանան, որ Հայաստանի հետ թշնամությամբ ոչնչի չեն հասնի, այդ ժամանակ կփոխեն Երևանի հանդեպ քաղաքականությունը: Այս հարցում հայ-ռուսական պայմանագիրը կարող է մոտեցնել այդ «Х» ժամը», - ասել է նա:

Բեքարյանը գտնում է, դեռ հույս կա, որ Թուրքիան կհասկանա տիրող իրավիճակը, չնայած որ տարածաշրջանում արդեն կան բոլոր բաժանարար սահմանները և հայ-թուրքական գործընթացն արդեն անհեռանկարային է: «Սակայն, Հայաստանի հետ հարաբերություններից բացի, Թուրքիայում այլ հիմնախնդիրներ կան, դրանք են` սպասվող հանրաքվեն, 2011 թ. խորհրդարանական ընտրությունները և Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումը, ինչը կհանգեցնի քրդական հարցի սրմանը», - ընդգծել է Կարեն Բեքարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---