Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևը նենգափոխում է հակամարտության բուն էությունը»

Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևը նենգափոխում է հակամարտության բուն էությունը»

PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի վերջին բանաձևում, ի տարբերություն նախորդի, Ադրբեջանը նոր քայլ է կատարում «բռնազավթիչին» բացահայտելու ուղղությամբ, քանի որ այդ փաստաթղթում հղում է արվում Միջազգային հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիային: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանն այդ բանաձևով հակամարտության բուն էությունը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում: « Նկատելի են Ադրբեջանի փորձերը` ԼՂՀ ինքնորոշման հարցը վերածելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային միջազգային վեճի: Քանի որ միջազգային հասարակայնությունը ԼՂՀ-ի մերձակա շրջանները համարում է բռնազավթած, ապա այդ բանաձևի ընդուման դեպքում զավթիչը նույնպես կբացահայտվի», ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը որոշակի քայլեր կձեռնարկի այդ բանաձևի դեմ», Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռևս այդ փաստաթղթի ձևավորման փուլում պետք է ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի քննարկմանը հանձներ իր բանաձևն այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և մշտապես խախտում է հրադադարի կանոնները: «Ցավոք, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը դա չի արել, ինչը ամոթալի բացթողում է», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---