Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է հանրահավաք անցկացնելու մասին

PanARMENIAN.Net - Oգոստոսի 30-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։

Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ին պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների միջոցառումների մասին ծանուցում չի եղել։

Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն ունենալ չի կարող։ Այս մասին հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---