Զավեն Անդրիասյանը Կալամարիա-օփեն մրցաշարի առաջատարն է

Զավեն Անդրիասյանը Կալամարիա-օփեն մրցաշարի առաջատարն է

PanARMENIAN.Net - Հունական Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ միջազգային Կալամարիա-օփեն մրցաշարի 7-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Իոաննիս Նիկոլաիդիսի հետ (Հունաստան) և, հավաքելով 5.5 միավոր, գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Վահե Բաղդասարյանը հաղթեց հույն Աստ Ասիմենոիսին և 4.5 միավորով բարձրացավ 17-րդ տեղը: Աղասի Ինանցը պարտություն կրեց Օդիսեաս Քեսիդասից (Հունաստան) և իջավ 30-րդ տեղը (3 միավոր):

8-րդ տուրում Անդրիասյանի մրցակիցը կլինի Մարիյան Պետրովը (Բուլղարիա), Բաղդասարյանը կհանդիպի Եկատերինա Ատալիկի հետ (Թուրքիա), իսկ Ինանցն այդ տուրում չի խաղա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---