Մայքլ Էմերսոն. Ղարաբաղյան հակամարտությունը գնալով ավելի շատ է հիշեցնում Քաշմիրի և Կիպրոսի իրավիճակը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը գնալով ավելի շատ է հիշեցնում Քաշմիրի և Կիպրոսի հակամարտությունները, որոնք տասնամյակներ շարունակ չլուծված են մնում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (Сenter for European policy study) աշխատակից Մայքլ Էմերսոնը: «Ղարաբաղյան հակամարտությունն ինձ կասեցված է թվում և ես չեմ լսել հավատ ներշնչող լուրեր առանցքային կետի` Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին»,- նշել է փորձագետը:

Մեկնաբանելով տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին թիվ 5 Արձանագրության ստորագրումը, նա հայտարարել է, որ դա նշանակում է ստատուս-քվոյի երկարացում: «Բաքուն կարող է «շնորհակալություն հայտնել» միայն իրեն: Բաքվի քաղաքական շրջաններում ռազմատենչ հայտարարությունները ստիպեցին Երևանին կառչել ռուսական ռազմական երաշխիքներից»,- ասել է Էմերսոնը, հաղորդում է 1news.az-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---