Մինաս Ավետիսյանի 6 որմնանկարներ գտնվում են «կործանման եզրին»

PanARMENIAN.Net - «Սեպտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում են Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկարների վերականգնման աշխատանքները»,- հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, վերականգնման են ենթակա «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որնմանկարները: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Մինաս Ավետիսյան հիմնադրամին հատկացրել է 20 մլն դրամ: Այդ որմնանկարները գտնվում են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատին:

Սոնա Հարությունյանի խոսքերով, վերականգնումը կընթանա երեք փուլերով: «Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 2010-ի նոյեմբերի 3-ին մենք արդեն կտեսնենք այդ որմնանկարները ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում»,- ասել է նա:

Վերականգնողական աշխատանքների համար այսօր Երևան է ժամանում իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինին, որը 4 հայ մասնագետների հետ ձեռնամուխ կլինի այդ աշխատանքներին:

Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն և Մինաս Ավետիսյան ֆոնդի ղեկավար Արման Ավետիսյանի խոսքերով, Շիրակի մարզում կան ևս 6 որմնանկարներ, որոնք շուտափույթ վերականգնում են պահանջում, քանի որ այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները, փլուզման եզրին են: Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը վերականգնվել է անցյալ տարի ՀՀ կառավարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---