Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր` պարգևատրելու մասին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագրեր` պարգևատրելու մասին:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---