Սոնա Հարությունյան. Կառավարության շենքում մարդիկ կկարողանան տեսնել Մինասի որմնանկարները

Սոնա Հարությունյան. Կառավարության շենքում մարդիկ կկարողանան տեսնել Մինասի որմնանկարները

PanARMENIAN.Net - «Այն մտավախությունները, թե Հայաստանի շարքային քաղաքացիները չեն կարողանա տեսնել Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարները, եթե դրանք գտնվեն կառավարության շենքում, անհիմն են»,-հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, հենց այդ նպատակով նախատեսվում է բաց դռների օրեր հայտարարել կառավարությունում, ինչպես դա արվում է ՀՀ խորհրդարանում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել վարպետի որմնանկարները:

«Հայտնի վարպետների աշխատանքների ցուցադրությունը կառավարության շենքում եվրոպական ավանդույթ է: Դրանով իսկ կարևորվում է հայտնի նկարիչների աշխատանքը: Հուսով եմ, որ նման ավանդույթ կձևավորվի նաև Հայաստանում»,-ասել է Սոնա Հարությունյանը:

Այսօրվանից սկսվում է Մինասի երկու` «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնման աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը Մինաս Ավետիսյանի հիմնադրամին է փոխանցել 20 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---