Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի մեդալով

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի մեդալով հայ-ուկրաինական կապերի ամրապնդման համար: Մեդալն ուկրաինացի դիվանագետին հանձնեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ըստ նրա, Ալեքսանդր Բոժկոյի գործունեությունն ամենամեծ գովասանքի է արժանի: Իր հերթին, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը միության պատվոգիրը հանձնեց նախկին դեսպանին Ուկրաինայում հայ գրականության և Հայաստանում ուկրաինական գրականության ժողովրդականացման համար:

Միջոցառմանը Բոժկոն հայտարարել է, որ իմ ողջ կյանքը կապված է Հայաստանի և հայ գրականության հետ: «Կիևում ես մեծ գրադարան ունեմ, որը հավաքել եմ ողջ կյանքիս ընթացքում: Ես մտադիր եմ այն նվիրաբերել Ուկրաինայի ազգային գրադարանին, որպեսզի այն հայկական բաժին ունենա»,-ասել է նա` նշելով, որ եղել է Ուկրաինայի հայ համայնքի հիմնադիրներից մեկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---