Հայաստանի երիտասարդական կառավարությունն իր աշխատանքը կսկսի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական կառավարության առաջին նիստը տեղի կունենա 2010-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական կուսակցության կառավարման անդամ Արտակ Խաչատրյանը, երիտասարդական կառավարությունը կստեղծվի ՀՀ կառավարության իրական մոդելի հիման վրա: Երկրի առաջատար բուհերի լավագույն ուսանողների շարքում կընտրվեն 18 «նախարարներ» և «փոխնախարարներ»: Երիտասարդական կառավարության նախարարներն ընտրվելու են 2 ամիսը մեկ:

«Երիտասարդական կառավարության անդամները հնարավորություն ունեն ծանոթանալ երկրի կառավարության իրական աշխատանքի հետ: Ավելին, «նախարարները» պետք է ներկայացնեն իրենց նախագծերը, առաջարկները կամ շտկումները, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարությանը: Երիտասարդ մասնագետներին, որոնց առաջարկները կարժանանան կառավարության հավանությանը, կառաջարկվի թափուր տեղ նախարարություններից մեկում»,- ասել է Արտակ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---