Արդյո՞ք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը կհետաձգվի 6 սեպտեմբերի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի ամսաթիվը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով` կապված բարձր ահաբեկչական սպառնալիքի հետ: Ինչպես գրում է «Երկրամասը», թուրքական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել ադրբեջանա-թուրքական «Հայերի անհիմն բողոքների դեմ պայքարի միություն» կազմակերպության կողմից պատրաստվող սադրանքի մասին: Թուրքական հատուկ ծառայություններն առանձնահատուկ մտավախություններ ունեն այն փաստի առիթով, որ «սադրանքի» կազմակերպմանը կարող են մասնակից լինել ոստիկանության և բանակի ներկայացուցիչներ, որոնք աջակցում են հայկական եկեղեցում պատարագի մատուցման դեմ հանդես եկող թուրք ազգայնականներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Պատարագը կմատուցվի նշանակված օրը»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |