Հայաստանը դեռ առաջատար է Մանկական եվրատեսիլին նվիրված ֆորումներում

PanARMENIAN.Net - «Մանկական եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանի երգը բոլոր ֆորումների առաջատարն է: Դեռ վաղ է վերջնական հետևություններ անելը, քանի որ այսօր ընտրվել է միայն 4 երգ 13-ից: Դրանք Ուկրաինայի, Ռուսաստանի, Մալթայի և Հայաստանի ներկայացուցիչների երգերն են»,- PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում հայտնել է հատուկ նախագծերի հարցերով ՀՀՀ գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը:

Դիանա Մնացականյանը նաև նշել է, որ հայկական պատվիրակությունը Մինսկ կմեկնի նոյեմբերի կեսին, որտեղ պատանի հայ երգիչը կշարունակի իր փորձերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---