Հովիկ Աբրահամյանը Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Կանադայի խորհրդարանի խոսնակին

Հովիկ Աբրահամյանը Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Կանադայի խորհրդարանի խոսնակին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ-կանադական հարաբերությունները, նշելով, որ կանադացի խորհրդարանականների այցը կնպաստի այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելուն եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության 30 հոգանոց խումբը եւ շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց խորհրդարանների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույնները եւ Հայաստան այցելելու հրավերը փոխանցեց Կանադայի խորհրդարանի խոսնակին: Նա շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում եւ զգալի օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում: Նա շոշափելի համարեց Կանադայի աջակցությունը հատկապես ՄԱԿ-ում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կարեւոր համարեց, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---