Մշակույթի նախարարությունը մտադիր է մշտապես ֆինանսավորել ReAnimania փառատոնը

PanARMENIAN.Net - «Հայաստանի մշակույթի նախարարությունը հաճույքով համագործակցում է ReAnimania-ի հետ, և ես ուրախ եմ հաղորդել, որ այն արդեն ընդգրկված է մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվող փառատոների ցուցակում»,- սեպտեմբերի 7-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի վարիչը: Նրա խոսքերով, 2011-ին նախարարությունը մտադիր է փառատոնին տրամադրել 2 մլն դրամ:

«Մշակույթի նախարարությունն արդեն օգնել է փառատոնի ծրագրերը կազմակերպելիս, հատկապես հայկական ծրագրի: Փառատոնին նաև շատ օգնել են Հայաստանի տարբեր երկրների դեսպանատները, ինչպես նաև Բրիտանական խորհուրդը»,- ասել է ReAnimania փառատոնի նախագահ Վրեժ Քասունին:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ReAnimania-ն կբացի հենց ֆրանսիական անիմացիոն «Իլյուզիոնիստը» ֆիլմը, և որ փառատոնում ցուցադրվելու են ևս երկու ֆրանսիական ֆիլներ` «Եռյակը Բելվիլից» և «Կերիտե»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերի խորհրդական Ժան-Պոլ Մարտենը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---