ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ պետությունների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների խորհրդի 14-րդ նիստը: Երկօրյա նիստի ընթացքում այլ հարցերի թվում նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նախատեսվում է մշակել ԱՊՀ սահմաններով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը կանխելու համատեղ միջոցների իրականացման մեխանիզմ: Հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարները կքննարկեն նաեւ Ուկրաինայում հակաահաբեկչական ստորաբաժանումների համատեղ տակտիկական զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Նիստի մասնակիցենրը մտադիր են նաեւ փորձի փոխանակում կատարել էներգետիկայի եւ հանքահումքային համալիրի օբյեկտներում արտակարգ պատահարների նախազգուշացման ուղղությամբ աշխատանքի առնչությամբ: Նշենք, որ նիստի մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---