Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները

Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հեռախոսազրույցի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունն առայժմ չի ժխտում, բայց և չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հետ կապված պաշտոնական հայտարարություն է պատրաստվում:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նպատակահարմար չի համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- Վաշաձեի խոսքն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները:

Որոշ հայկական ԶԼՄ-ներ այսօր հաղորդեցին, որ, իբր, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում Գրիգոլ Վաշաձեի խոսքերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---