Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենա Գեղամ Բաբախանյանը

Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենա Գեղամ Բաբախանյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ից 12-ը Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում սեպտեմբերի 10-ին կմեկնարկեն ազատ ոճի ըմբշամարտի մենամարտերը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությանն է ժամանել Բելառուսից, որտեղ «Ստայկի» մարզաբազայում համատեղ հավաքներ էր անցկացրել յոթ երկրների հավաքականների հետ:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից, ազատ ոճի հայ ըմբիշներից սեպտեմբերի 10-ին ելույթ կունենա Գեղամ Բաբախանյանը (55 կգ ք/կ), սեպտեմբերի 11-ին` Արթուր Առաքելյանը (60 կգ ք/կ), Վադիմ Լալիևը (84 կգ ք/կ) և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ ք/կ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ ք/կ) և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռուսլան Բասիևը (120 կգ ք/կ) ելույթ կունենան սեպտեմբերի 12-ին, իսկ մեկ օր անց հավաքականը կվերադառնաՀայաստան:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության լուսաբանման գործում PanARMENIAN.Net ին աջակցում է «Արմավիա» ավիաընկերությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---