Վենեսուելայի ֆինանսների նախկին նախարարը Հայաստանին խորհուրդ է տալիս արտահանումներ կատարել

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, Հայաստանի 2004-2008 թթ. ՀՆԱ աճի տեմպերը հնարավոր չէր պահպանել նույն մակարդակում, քանի որ այն հաստատուն աճ չէր», - Երևանում լրագրողներին ասել է Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար, Վենեսուելայի ֆինանսների նախկին նախարար Ռիկարդո Հաուսմանը: Նրա խոսքերի համաձայն, հետճգնաժամային ժամանակաշրջանում երկրի զարգացումը կայանում է ավելի ակտիվ և դիվերսիֆիկացված տնտեսության ձևավորման մեջ: «Հայաստանի համար հաջողության բանալին այն տնտեսությունն է, որը հիմնված է արտահանման վրա: Արտահանել կարելի է և գյուղատնտեսական ապրանքներ, և տեղեկատվական տեխնոլոգիաներ, և զբոսաշրջությունը», - նշել է նա:

Հայկական ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների և դասախոսների համար կարդացած դասախոսության ընթացքում պրոֆեսորը համեմատել է իր հետազոտությունները Ադամ Սմիթի ուսումնաիրությունների հետ: «Սմիթն իր ուսումնասիրությունները կատարելիս պարզել է, որ աղքատ երկրները 4 անգամ ավելի աղքատ են հարուստ երկրներից: 2009 թ. ամենաաղքատ երկիրը Կոնգոն է ճանաչվել, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմել է 100 դոլար, իսկ ԱՄՆ-ն 387 անգամ հարուստ է Կոնգոյից, այսինքն` այս ցուցանիշն աճել է մոտ 100 անգամ: Բացի այդ, գերմանացի միջին խավի ընտանիքը, սննդի համար շաբաթական ծախսում է 500 դոլար, իսկ Չադում մեկ ընտանիքը ծախսում է ընդամենը 1 դոլար»: Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ մեծահամբավ պրոֆեսորի ուղերձն այն է, որ երկրի զարգացումը կայանում է «խիզախ քայլերի իրագործման և տարբեր գաղափարների իրականացման մեջ, այլ ոչ մեկ գաղափարից է այն կախված»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---