Տիգրան Դավթյան. Հայաստանը պետք է վերադառնա նախաճգնաժամային գաղափարներին և շարունակի բարեփոխումները

Տիգրան Դավթյան. Հայաստանը պետք է վերադառնա նախաճգնաժամային գաղափարներին և շարունակի բարեփոխումները

PanARMENIAN.Net - 2009-ը առանձնահատուկ տարի էր Հայաստանի համար, և երկրի կառավարությունը հստակ հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկել, որոնք արդարացվել են: Նման միջոցները ձեռնարկվել են ողջ աշխարհում ընդլայնված քաղաքականության շրջանակներում, բայց հիմա երկիրը պետք է արտակարգ ռեժիմից աստիճանաբար վերադառնա նորմալ տնտեսական ռեժիմի: Այդ մասին սեպտեմբերի 11-ին Դիլիջանում ընթացող «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» անվանումով համաժողովում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Տնտեսական ճգնաժամի ավարտից հետո շատ կարևոր է, որպեսզի մենք պարզենք, թե կարող ենք արդյոք արագ և արդյունավետ հաղթահարել նրա հետևանքները և վերականգնել տնտեսությունը: Ընթացիկ տարում դինամիկան այնպիսին է, որ տնտեսությունն արագ վերականգնվում է, և մենք պետք է վերադառնանք այն գաղափարներին, որոնք ձևավորվել են դեռ ճգնաժամի ժամանակ և շարունակենք մեր բաեփոխումները»,- ընդգծել է նա:

Դրա հետ կապված, նա նշել է, որ Հայաստանը պետք է հստակ պատկերացնի իր դերը, ինչպես նաև լավ ուսումնասիրի նման տնտեսություն ունեցող երկրների փորձը, որոնք արդեն անցել են այդ ուղին: «Մեզ համար կարևոր են մոտեցումները, գաղափարները, գնահատականենրը և խորհուրդներն այն մասին, թե ինչպես իրագործենք բարեփոխումներ և անցնեք այն ուղին, որը նրանք արդեն հաղթահարել են»,- ասել է նախարարը:

Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը կախված է համաշխարհային տնտեսությունից, ուստի դրսից տեղեկատվությունը շատ կարևոր է: Նա կարևոր է համարում համաժողովի ընթացքում սպասվող տարբեր երկրների ներկայացուցիչները ելույթները, քանի որ Հայաստանը կարող է ընտրել իր ուղին:

Դրա հետ կապված` նախարարը նշել է, որ հանդիպումներն ապագայում կշարունակվեն և դրանց ձևաչափը կընդլայնվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---