Արմեն Երիցյան. Հայաստանն ուզում է ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ դառնալ

Արմեն Երիցյան. Հայաստանն ուզում է ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ դառնալ

PanARMENIAN.Net - Այսօր Լուսակերտում բացվեցին տարերային աղետների հետևանքների լիկվիդացմանը նվիրված «Հայաստան 2010» ՆԱՏՕ- ի պաշտոնական զորավարժությունները: «Ես ուրախ եմ ողջունել ձեզ սեյսմիկ ռիսկի սպառնալիքի նվազեցման զորավարժություններում, որոնք անցկացվում են Հայաստանում: Ինձ շատ հաճելի է ողջունել միջազգային կազմակերպություններին ու մեր դաշնակիցներին, որոնք սեյսմիկ ռիսկերի ենթակա մեր երկիրն են ժամանել»,- հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` ավելացնելով, որ դրանով Հայաստանը ևս մեկ քայլ առաջ է կատարում սեյսմիկ ռիսկը նվազեցնելու գործում: Ընդ որում, Երիցյանը նկատել է, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հիշատակը դեռևս կենդանի է հայի սրտում: «Երկրաշարժից հետո առաջին երեք օրերն ամենակարևորն են, որովհետև այդ ժամանակամիջոցում դեռևս կարելի է փրկել մարդկանց»,- ասել է ՀՀ ԱԻ նախարարը: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ «երկաթե վարագույրը» բացվեց միայն երեք օր անց: «Կատարյալ քաոս էր, և ոչ ոք չգիտեր, թե ով ինչի համար է պատասխանատու: Չկար որևէ պատասխանատու մարմին, որը կկառավարեր գործողությունները»,- ընդգծել է Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, ՀՀ ԱԻՆ միշտ միշտ պատրաստ է արձագանքել աղետների հետևանքներին ու պատասխան տալ իր գործողությունների համար, սակայն Երիցյանը նկատել է, որ Հայաստանը միայնակ գլուխ չի հանի այդ խնդրից, և միջազգային կազմակերպություններին ու դաշնակիցներին կոչ է արել համակարգել իրենց գործողություններն այդ ուղղությամբ:

«1980-ականներին ՄԱԿ հովանու ներքո ստեղծվեց Որոնողա-փրկարարական օպերացիաների հարցերով միջազգային խորհրդատվական խումբը (ԻՆՍԱՐԱԳ), որի մեջ մտնում են 50 երկրներ: Մենք նույնպես կուզենայինք ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ դառնալ, բայց դրա համար մենք դեռ շատ անելիք ունենք»,- նշել է Երիցյանը: Ընդ որում, նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին այն բանի համար, որ Ալյանսը հերթական ամենամյա զորավարժություններն անցկացնում է Հայաստանում:

Զորավարժություններին կմասնակցեն 333 փորձագետներ ու դիտորդներ 28 երկրներից ու 5 միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչներ: Զորավարժությունները կընթանան երեք փուլով` նախապատրաստական աշխատանքներ և թիմա-շտաբային զորավարժություններ (սեպտեմբերի 11-13), դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15), քննարկումներ և արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---