Ալեքսանդր Սոտնիչենկո. Հայաստանի համար Թուրքիայի հանրաքվեի արդյունքը դրական է

PanARMENIAN.Net - Թուրքիայում հանրաքվեն առաջին հերթին լուծում է իշխող կուսակցության ներքաղաքական խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, հիմա և Եվրոպայում, և Թուրքիայում բոլորը հասկանում են, որ Թուրքիան երբեք էլ չի ինտեգրվի Եվրամիությանը: «Սակայն անդամակցությունը ԵՄ-ին լավ առիթ է օրենսդրության շահավետ փոփոխության և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար: Եվրամիությունը Թուրքիային ավելի քիչ է անհրաժեշտ: Վերջին 10 տարում Թուրքիայի զարգացման դինամիկան բոլոր առումներով աննախադեպ է: Թուրքիան վերականգնելու է օսմանյան մշակութային-քաղաքական տարածությունը, պայքարելու է ձևավորվող բազմաբևեռ համակարգում իր առանձին բևեռի համար»,- նշել է նա:

Միաժամանակ Սոտնիչենկոն նշել է, որ Հայաստանի համար հանրաքվեի արդյունքը դրական է: «Սահմանադրության փոփոխության կողմնակիցներն ազգայնականներ չեն և հանդես են գալիս խաղաղ երկխոսության և ԵՄ հետ հարաբերությունները կարգավորելու օգտին: Իհարկե, Ցեղասպանությունը չի ճանաչվելու բոլոր հանգամանքներում, սակայն, դա չպետք է խանգարի սահմանների բացմանը, փոխշահավետ տնտեսական կապերի հաստատմանը, որոնք առնաց այդ էլ տեղի են ունենում սահմանակից երկրների միջոցով»,- ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---