Դավիթ Նալբանդյանը 28-րդ տեղում է ATP վարկանիշային աղյուսակում14 սեպտեմբերի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) սեպտեմբերի 14-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում (ԱՄՆ)Western & Southern Financial Group Masters և US Open մրցաշարերում ունեցած հաջող ելույթներից հետո հերթական անգամ բարձրացրել է իր վարկանիշը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Նալբանդյանը բարձրացել է 5 հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել US Open-ի հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 12 025 միավոր ունի, Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7145 միավորով 2-րդ տեղն է բարձրացել, իսկ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 6735 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |