Երևանում ընթանում է Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը14 սեպտեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերի 14-ին Երեւանում իր աշխատանքն է սկսել Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունում, գիտաժողովին մասնակցում են ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը: Գիտաժողովի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում եւ հարակից ոլորտներում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է: Ջանքերի միավորումը թույլ կտա գտնել նոր մոտեցումներ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նյութերի ստեղծման համար: Կդիտարկվեն գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթության բարելավման հարցեր: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդեսը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |