Արթուր Գևորգյան. Ինձ չեն գոհացնում իմ սաների արդյունքները ձյուդոյի աշխարհի առաջնությունում14 սեպտեմբերի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Տոկիոյում ավարտվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), Աշխարհի գավաթի գավաթակիր Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը (66 կգ ք/կ), իսկ կանանց թվում՝ Գայանե Համբարձումյանը (48 կգ ք/կ): Հովհաննես Դավթյանը 3 մենամարտ է անցկացրել, որից երկուսում հաղթել է: Հայ ձյուդոիստին առաջնությունից հանեց Բեսլան Մուդրանովը Ռուսաստանից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանն ասել է, որ դա մրցավարների մեղքն էր: «Դավթյանը միավոր ստացավ եզրային մրցավարներից, սակայն գլխավոր մրցավարը չհաշվեց այդ միավորները, համարելով, որ հայ մարզիկն արգելված հնարք կիրառեց, և հաղթանակը շնորհեց Մուդրանովին: Քանի որ, ըստ նոր կանոնների բրոնզի համար կարող են պայքարել միայն ¼ եզրափակիչ դուրս եկած մարզիկներրը, Դավթյանը մնաց առանց մեդալի»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Գայանե Համբարձումյանը, Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը ևս անհաջող ելույթ ունեցան: Մարզիչը նշեց, որ այդ արդյունքը չարդարացրեց նրա ակնկալիքները և մինչև տարեվերջ իր սաները պետք է շտկեն իրավիճակը: «Հոկտեմբերին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որից հետո հավաքականը նոյեմբերին կմասնակցի ՄԱԷ-ում կայանալիք Գրան պրիի մրցաշարին, որը վարկանիշային միավորներ է տալիս Լոնդոնի Օլիմպիադային մասնակցելու համար»,-ասել է Գևորգյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |