8-րդ Շեքսպիրյան փառատոնը Հայաստանում կարող է վերջինը լինել

8-րդ Շեքսպիրյան փառատոնը Հայաստանում կարող է վերջինը լինել

PanARMENIAN.Net - «Մենք ծանր ֆինանսական դրության մեջ ենք, և Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը փակման վտանգի եզրին է»,- սեպտեմբերի 15-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքերով, փառատոնի ֆինանսավորումը, որը նախկինում իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից, այս տարի անհայտ պատճառներով դադարեցվել է: «Եվ եթե իրավիճակը չփոխվի, ապա հաջորդ տարի մենք ստիպված կլինենք հրաժարվել փառատոնից»,- նշել է Ղազանչյանը: Նա հավելել է նաև, որ չնայած դժվարություններին, փառատոնի շրջանակներում Երևան կայցելի բրիտանացի խոշորագույն բեմադրիչներից մեկը` Փիթեր Բրուքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---