Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Նեապոլ15 սեպտեմբերի 2010 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Նեապոլ, ուր սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Նեապոլի նահանգապետ, Իտալիայի խորհրդարանի անդամ Լուիջի Չեզարոյի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Նեապոլի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը, մարզային և քաղաքային մակարդակներով Նեապոլի և Հայաստանի միջև առևտրատնտեսական ու մշակութային կապերի հաստատմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Նեապոլի նահանգային պատվիրակության այցելություն Հայաստան` տեղում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Սեպտեմբերի 11-ին դեսպան Կարապետյանը մասնակցել է Նեապոլի հռչակավոր հուշարձաններից մեկում` Castel dell'Ovo միջնադարյան ամրոցում, «Armeni» խորագրով հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացմանը, ուր ներկայացված էին Հայաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Կանադայից և ԱՄՆ-ից ժամանած 21 հայ գեղանկարիչ քանդակագործների մոտ 200 ստեղծագործություններ: Դեսպանը ելույթում նշել է հայ մշակույթի ներկայացման և հատկապես Իտալիայում հետևողական մշակութային դիվանագիտություն իրականացնելու կարևորությունը` ընդգծելով միջոցառման բացառիկ բնույթը աշխարհի տարբեր երկրներից հայ լավագույն արվեստագետների մասնակցության և ներկայացված բարձրորակ գործերի քանակի իմաստով: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նեապոլի քաղաքապետարանի և նահանգապետարանի պաշտոնյաներ, ինչպես նաև իտալացի արվեստագետներ ու բազմաթիվ այցելուներ: Ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, իտալական «Arte & Progress» ընկերությունը Մոսկվայի Հայ նկարիչների միության հետ համագործակցությամբ գործելու է մինչև սեպտեմբերի 28-ը: Դեսպան Կարապետյանն այցելել է նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ուր պահվում է հայ մեծ սրբի ամենակարևոր մասունքը` գանգը: Եկեղեցին իտալական կաթոլիկ քույրերի «Սուրբ Խաչին նվիրված» միաբանությանն է պատկանում և գտնվում է «Ս.Գրիգոր հայի» (San Gregorio Armeno) փողոցի վրա: Այցելության ընթացքում դեսպանը հանդիպել է եկեղեցու Մեծավոր քույրի և միաբանության անդամների հետ, որոնց ներկայացրել է Ս. Գրիգոր Լուսավորչի դերը հայ ժողովրդի պատմության համար և նշել, որ դեսպանությունը կաջակցի հայաստանյան և իտալական զբոսաշրջիկային ընկերություններին այս փաստը հանրայնացնելու ուղղությամբ` կապերը Հայաստանի հետ ակտիվացնելու և հայ ուխտավորների քարտեզի վրա անպայմանորեն այս սրբազան վայրը ընդգրկելու նպատակով: Այցելության ավարտին դեսպանը ստորագրել է պատվավոր հյուրերի գրքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |