Հայաստանի գրադարանների ու թանգարանների աշխատակիցները չափազանց մտահոգված են էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության խնդրով

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանի կարծիքով, Հայաստանի գրքային ժառանգությունն արդեն 20 տարի շարունակ սպառնալիքի տակ է գտնվում:

«Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթե ինֆորմացիայի պահպանությունը հսկայական ռեսուրսներ է պահանջում: Այսօր կառավարությունում քննարկվում են ծրագրեր, որոնք, նախ և առաջ, ուղղված են շենքերի վերանորորգմանը, որպեսզի ջերմաստիճանի ու խոնավության անհրաժեշտ մակարդակ ապահովվի ինֆորմացիայի պահպանության համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Ղազարյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---