Դևիսի Գավաթի 1/2 եզրափակչում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Գաել Մոնֆիսը

Դևիսի Գավաթի 1/2 եզրափակչում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Գաել Մոնֆիսը

PanARMENIAN.Net - Լիոնում կայացավ Դևիսի Գավաթ-2010 մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի վիճակահանությունը, որում ելույթ կունենան Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները:

Սեպտեմբերի 17-ից կորտ դուրս կգան ֆրանսիացի Միշել Լյոդրան ու արգենտինացի Խուան Մոնակոն: Առաջին մրցութային օրվա երկրորդ «մենախաղում» իրենց ուժերը կչափեն Գաել Մոնֆիսն ու Դավիթ Նալբանդյանը:

Սեպտեմբերի 18-ին զույգային հանդիպմանը ֆրանսիացիների կապիտան Գի Ֆորժեն առաջադրել է Առնո Կլեմանին ու Միշել Լյոդրին, իսկ Արգենտինայի հավաքականի կապիտանի ընտրությունը կանգ է առել Էդուարդ Շվանկի և Օրասիո Սեբալյոսի վրա:

Ամփոփիչ մրցութային օրը առաջինը կորտ դուրս կգան Մոնֆիսն ու Մոնակոն, որոնց հետո կփոխարինեն Լյոդրան ու Նալբանդյանը:

Հանդիպումները կկայանան Լիոնում` «Palais des Sports de Gerland» արենայում, որը 5910 հանդիսատես է տեղավորում, հաղորդում է gotennis.ru-ն:

Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների ուղիներն արդեն չորս անգամ հատվել են պաշտոնական հանդիպումների ժամանակ, և առայժմ հարավամերիկացիները ոչ մի հաղթանակ չեն տարել: Ճիշտ է, մրցակիցների միջև վերջին հանդիպումն արդեն հեռավոր 1985 թվականին է տեղի ունեցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---