ՊԵՆՏԱԳՈՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՇԱՀԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքական «Աքսիոն» ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից պատվիրված 130 էջանոց հետազոտական աշխատանք, որը նվիրված է Կովկասյան երկրների, Միջին Ասիայի եւ նրանց հարեւան պետությունների խնդիրներին: Այդ փաստաթուղթը մշակվել է Ասիայի եւ Կովկասի խնդիրներն ուսումնասիրող Վերլուծական խորհրդի եւ ինստիտուտների կողմից: Նրա պատրաստմանը մասնակցել են դիվանագետներ, գեներալներ, հետախույզներ եւ տվյալ տարածքաշրջանով զբաղվող մասնագետներ: Այս աշխատությունը գրավել է Սպիտակ տան ուշադրությունը:

Վերլուծողները չեն շրջանցել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «25-հազարանոց ղարաբաղյան բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է հանդիսանում ուզբեկականից հետո: Իր ժամանակ հայերը տվել են սովետական բանակի երեք մարշալ, չորս ծովակալ եւ երեսուն գեներալ: Ղարաբաղի բանակը Ադրբեջանը բաժանել է երկու մասի` Եվլախ-Մինգեչաուր գծով: Եթե նրանք շարունակեն շարժվել այդ ուղղությամբ, ապա դա Բաքու-Սուպսա խողովակաշարի համար սպառնալիք կստեղծի... ԱՄՆ-ի շահերը Կովկասում պահանջում են Վրաստանի խաղաղ միավորումը եւ Ղարաբաղի անկախության ապահովումը` ձեւականորեն պահպանելով այն Ադրբեջանի կազմում... Եթե մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չգան ընդհանուր հայտարարի, ապա տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը մեծանում է: Այն դեպքում, եթե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում հասնի որոշակի հաջողության, Հայաստանը կարող է Նախիջեւանը շրջափակելու փորձեր կատարել: Իրադարձությունների այդպիսի զարգացումից` Թուրքիան, ինչպես նախատեսված էր 1921 թվականի Ղարսի համաձայնագրով, Հայաստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի: Այդ դեպքում Ռուսաստանն էլ ձեռնպահ չի մնա»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---