«Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայրենակիցնե´ր, շնորհավորում ենք ձեզ մեր հայրենիքի հազարամյակների պատմության մեջ առավել նշանակալից օրերից մեկի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: 19 տարի առաջ այս օրը մենք միասին արտահայտեցինք մեր կամքը` ունենալ ազատ ու անկախ պետություն, եւ հիմնադրեցինք նորօրյա Հայաստանի Հանրապետությունը, որի ծննդով էր պայմանավորված նաեւ Արցախի անկախության փաստը, որի վերջնական կայացումը պահանջում է բոլորիս հավաքական ներուժի մեկտեղումը»:

«Բոլորիս միասնական ձգտումն էր ստեղծել ազատ ու անկախ պետություն, որը պետք է դառնար իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների երաշխավորը, յուրաքանչյուրիս ինքնաիրացման եւ բարեկեցիկ կյանքի գրավականը, դառնար համայն հայության հավաքական իղձերի մարմնավորողը:

Մե՛նք ենք մեր պետության տերը: Եվ այն, որ մեր պետության մեջ ամեն ինչ չէ՛, որ ճիշտ է ընթանում` պատասխանատվությունը եւս մե՛րն է եւ մե՛նք է, որ պետք է դա շտկենք: Այն, որ այսօր պետությունը ծառայում է ոչ բոլորիս` մե՛նք, յուրաքանչյո՛ւրս ենք դրա պատասխանատուն: Միասին պետք է պայքարենք, որ երկիրը ղեկավարեն արժանավորները եւ որտեղ գերակայի միայն օրենքի ուժը:

Եվ որքան ավելի շուտ հավաքաբար գիտակցենք այս ճշմարտությունը, այնքան ավելի մեծ վստահություն կունենանք, որ կերտում ենք այն Հայաստանը, որը լինելու է ոչ թե արտագաղթի, այլ բոլորիս հպարտության աղբյուրը: Կունենա՛նք մեզ արժանի պետություն, որին ծառայելը եւ որի հզորացման համար պայքարելը կդառնա յուրաքանչյուրի սուրբ գործը»,-ասվում է կուսակցության շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---