Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովն այս շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում

Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովն այս շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Յուրի Պոպովի (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեի մասնակցությամբ: Երկու երկրների արտգործնախարարներն արդեն ժամանել են Նյու Յորք: Բրադկեի խոսքերով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքն է սկսում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---