Վարդապետ Հովնանյանը հանդե՞ս է գալիս որպես թուրքական կառավարության «փաստաբան»

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, թե Թուրքիան շահագրգռված էր պատարգ մատուցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արարատյան հայրապետական թեմի վարդապետ Կոմիտաս Հովնանյանը: Ըստ նրա, այդ պատարագով Անկարան ցանկանում էր աշխարհին ցույց տալ իր մեծահոգությունը երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիան օգտագործում է հին պատմական հուշարձանները զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Անդրադառնալով պատարագին՝ վարդապետը նշել է, որ Հայաստանը, հայտարարելով, թե պատարագի անցկացումն ընդամենը շոու է Թուրքիայի կողմից, վերածեց այն շահարկումների առարկայի: Ըստ նրա, այդպես կարող էր Թուրքիան արտահայտվել: «Մեզ համար հայկական պատարագը երբեք չի կարող համեմատվել շոուի հետ»,-ասել է Կոմիտաս Հովնանյանը:

Վարդապետը սխալ է համարել, որ հայերի մեծամասնությունը հրաժարվեց մասնակցել պատարագին: Ըստ նրա, դեռ 5 տարի առաջ, պատարգի մասին հարցն անգամ չէր քննարկվում, քանի որ թուրքական կողմը չէր համաձայնվում: «Ես գտնում եմ, որ երբ ձեզ հնարավորություն է ընձեռվում որպես սրբավայր օգտագործել ձեր սրբություններից մեկը, հարկավոր է օգտվել այդ հնարավորությունից և ձգտել նրան, որ պատարագը մատուցվի ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր»,-ասել է վարդապետը:

Կոմիտաս Հովնանյանը նաև համոզվածություն է հայտնել, որ խաչը շուտով կտեղադրվի եկեղեցու գմբեթին:

Վարդապետը քննադատել է հայկական կողմին՝ ասելով, որ նա միշտ մատնանշում է իր եկեղեցիների վատ վիճակը Վրաստանում և Թուրքիայում, սակայն անտարբեր է սեփական տարածքում գտնվող եկեղեցիների հանդեպ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---