Ռուսաստանի ջավախահայությունը շնորհավորում է Հայաստանի անկախության օրվա առթիվ21 սեպտեմբերի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է իրավամբ հպարտանանք Հայաստանի անկախացման օրվանից ձեռք բերած յուրաքանչյուր հաջողությամբ: Մեր հայրենիքը հաստատում է աշխարհում իր դերը որպես ազատ ու ժողովրդավարական պետություն, որն ունի բարձր գիտական ներուժ և որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Կարելի է ասել, որ Հայաստանն այսօր գերակա դիրք է զբաղեցնում Անդրկովկասում և առաջատար է ժողովրդավարական բարեփոխումների գործում»,-ասվում է ՌԴ ջավախահայության շնորհավորական ուղերձում: Ուղերձում կոչ է արվում բոլոր հայերին լինել միասնական, հարգել և սիրել միմյանց: «Թեև ճակատագրի քմահաճույքով մենք ցրվել ենք աշխարհով մեկ, սակայն մենք միասնական ենք և անդրդվելի: Մենք բոլորս հայ ենք, միասնական ու մեծ Հայաստանի որդիները, որը մեր մտքերում է մեր նախնիների փոխանցած ավանդույթների շնորհիվ: Միավորվելով ազգային գաղափարի, ազգային արժեքների ու գերակայությունների շուրջ, մենք միշտ հաջողությամբ կհաղթահարենք բոլոր ճգնաժամերն ու մարտահրավերները, կհասնենք նոր հաղթանակների և համաշխարհային ճանաչման»,--ասվում է ուղերձում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |