Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Արմավիա» ընկերության երկու օդաչուների

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար «Արմավիա» ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Արմավիա» ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու Արազ Ալիկի Արազյանը` Անանիա Շիրակացու մեդալով:

Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու և Մովսես Խորենացու մեդալներով պարգեւատրվել են երկրի տարածքային կառավարման ոլորտի մի շարք աշխատակիցներ: ՀՀ մեդալներով են պարգևատրվել նաև գիտության և կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---