Այսօր Սենատում լսվելու է Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու մասին հարցը

Այսօր Սենատում լսվելու է Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու մասին հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ Սենատում լսվելու է Ադրբեջանում Մեթյու Բրայզային դեսպանի պաշտոնում հաստատելու մասին հարցը: Հանձնաժողովի նիստը նախագահելու է սենատոր Ջոն Քերին:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը գործողություններ է սկսել Մեթյու Բրայզային Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նշանակելու մասին ԱՄՆ Սենատի որոշումը խափանելու դեմ: Հայ դատի գրասենյակը ընտրողներին կոչ է անում զանգահարել կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել սենատորներին` խնդրելով դեմ քվեարկել Բրայզայի թեկնածությանը:

Սեպտեմբերի 20-ին Wall Street Journal թերթը սենատոր Բոքսերին և Հայ դատի գրասենյակին խիստ քննադատության էր ենթարկել` նրանց անվանելով «Կովկասում կայունության հաստատման» հակառակորդներ: Թերթը, սակայն, չի հիշատակել թեկնածուի նավթային շահերի և Ալիևի կլանի հետ ունեցած նրա կապերի մասին:

Օգոստոսի 3-ին Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել էր սենատոր Բարբարա Բոքսերի վետոյի պատճառով: Այդ սենատորը բավարար չէր համարել ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին թեկնածուի պատասխանները: Մեթյու Բրայզայի թեկնածության դեմ հանդես էր եկել նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---