ՌԴ-ում ՀՀ դեսպանը հուսով է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կշարունակվի

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հուսով է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կշարունակվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության առկա սպառնալիքները, Կովկասում կայունություն ապահովելու անհրաժեշտությունը օբյեկտիվորեն կանխորոշում է Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը: Հենց դրանով է բացատրվում է ՌԴ ԶՈւ 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայումը Գյումրիում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

«Պայմանագրի գործողության ժամկետը, ըստ ստորագրված փաստաթղթի, երկարացվել է 25-ից մինչև 49 տարի: Նաև առավել հստակ է ձևակերպվել, որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի հետ մեկտեղ Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը: Այդ նպատակների համար ռուսական կողմը մտադիր է նպաստել Հայաստանի ապահովմանը արդիական զենքով ու ռազմական տեխնիկայով»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Օլեգ Եսայանը հույս է հայտնել, որ գործընթացը վերջնականապես չի ընդհատվել, այլ դադարեցվել է: «Մենք պատրաստ ենք առաջ ընթանալ, եթե Թուրքիայում կրկին կգտնվեն գործընկերներ, որոնք նույնպես պատրաստ կլինեն առաջընթացի ու հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,-ասել է դեսպանը, գրում է ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---