Դեսիսլավա Ռուսանովա. Այն կարծիքը, թե ռազմական ճանապարհով հնարավոր է լուծել հակամարտությունը, մոլորություն է

PanARMENIAN.Net - «Այն կարծիքը, թե ռազմական ճանապարհով հնարավոր է լուծել հակամարտությունը, մոլորություն է: Ռազմական ճանապարհով կարելի է փոխել միայն այսօրվա իրավիճակը: Սակայն դրանից հետո կրկին հարկ կլինի բանակցություններ վարել: Երաշխիք չկա, թե ով կհայտնվի առավել շահավետ վիճակում»,-հայտարարել է International Alert-ի Եվրասիայի գծով ծրագրի նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Ըստ նրա, պատերազմների ու հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կողմ պատերազմ է սկսում վստահ լինելով, որ հենց ինքն է հաղթելու, սակայն, երբեմն, իրադարձությունները բոլորովին այլ կերպ են զարգանում:

Ես հասկանում եմ, որ խաղաղ գործընթացը դեռևս արդյունք չի տվել և որ համբերությունն իր սահմաններն ունի: Սակայն հանրությունների ակնկալիքները ևս անիրատեսական են, հիմնված լինելով հաղթող-պարտվող հարաբերությունների վրա: Միայն երբ այդ իրավիճակը փոխվի, հնարավոր կլինի հուսալ, որ խաղաղ գործընթացը կհանգեցնի հակամարտության այնպիսի կարգավորման, որը ձեռնատու կլինի բոլորի համար: Ղարաբաղյան հակամարտությունում հարաբերությունների կառուցման ու վստահության ձևավորումը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է»,-ասել է նա: Ռուսանովան ընդգծել է նաև, որ քանի դեռ կողմերը դիտում են այդ տարածքները որպես ռեսուրս կամ մանրադրամ բանակցություններում, շատ բարդ կլինի լուծել խնդիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---