Հայաստանում տնտեսական աճի մղիչ ուժը արդյունաբերությունն է

Հայաստանում տնտեսական աճի մղիչ ուժը արդյունաբերությունն է

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում զգալի քայլեր ձեռնարկվեցին գնաճի կրճատման ուղղությամբ, ինչը կշարունակվի նաև ապագայում, լրագրողներին է հայտարարել ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով 7,7 տոկոս գնաճը հունվար-օգոստոս ամիսներին: Ըստ նրա, գնաճի պատճառ է հանդիսանում անբարենպաստ գյուղատնտեսական տարին և խնդիրները արտաքին շուկաներում, մասնավորապես, ցորենի շուկայում: Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը դրական է գնահատել ՀՆԱ 3,1 ցուցանիշները առաջին 8 ամիսների ընթացքում և տնտեսական աճի մղիչ ուժը համարել է արդյունաբերությունը:

Իր հերթին տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդաան Այվազյանը ասել է, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության ամենադրական ցուցանիշը արտահանման աճն է, որը երկու անգամ գերազանցում է ներկրման աճի ցուցանիշը: Նա հայտնել է նաև, որ ծանոթացել է ՀԱԿ-ի ճգնաժամից դուրս գալու «100 քայլ» ծրագրին և գտնում է, որ դրա կետերից շատերը համընկնում են կառավարության ծրագրի կետերի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---