Հայ զինծառայողները խոստանում են ապագայում ևս ինչպես հարկն է «դիմավորել» ադրբեջանցի դիվերսանտներին

Հայ զինծառայողները խոստանում են ապագայում ևս ինչպես հարկն է «դիմավորել» ադրբեջանցի դիվերսանտներին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական դիվերսիոն խմբի անսպասելի հարձակումը մեզ չվախեցրեց, որովհետև գերակշռեց այն մտքի գիտակցումը, որ հակառակորդին չի կարելի մեր տարածք թողնել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում հայտարարել է ԼՂՀ ՊԲ Մարդակերտի շրջանի հինգերորդ վաշտի երկրորդ գումարտակի զինծառայող Խաչատուր Բաղդասարյանը՝ պատմելով սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Ըստ նրա, կարճատև ձեռնամարտից հետո հակառակորդը նահանջեց:

Խոսելով Արիության մասին մեդալով պարգևատրվելու մասին, որը Բաղդասարյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 19-րդ տարեդարձի օրը ստացավ անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, զինծառայողն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ մեր արարքն այդքան բարձր գնահատվեց: Եթե յուրաքանչյուրը մտածի հայրենիքի պաշտպանության մասին, Հայաստանը բոլորովին այլ երկիր կդառնա»,-ասել է նա:

«Մեզ համար անսպասելի էր դիվերսիոն հարձակումն ադրբեջանական կողմից, սակայն մյուս անգամ մենք «շատ ավելի լավ կդիմավորենք» ադրբեջանցիներին»,-ասել է նույն գումարատակի զինծառայող Արման Մանուկյանը: Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցած այդ միջադեպին՝ Մանուկյանն ասաց, որ դիվերսանտներից մեկը հարձակվեց իր վրա: «Ձեռնամարտի արդյունքում ես տապալեցի հակառակորդին և իմ մարտական ընկերոջ օգնությամբ վնասազերծեցի նրան»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Արիության համար մեդալին արժանանալուն, զինծառայողն ասել է, որ ցանկանում է իր մարտական ընկերներին, որ լինեն նույնքան քաջ ու արժանանան բարձր պագևների:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---