Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկե՞լ են միայն Մերձավոր Արևելքի խնդիրները

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանի, Իրաքի, Իրանի, Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի հետ կապված հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Mavi Marmara նավի հարցին, որը Իսրայելը բռնագրավել էր Գազայի հատվածում «Ազատության տորմիղի» ակցիայի ժամանակ: Հատուկ գործողության ընթացքում նավի վրա գտնվող ՀԱՄԱԶ-ի 10 գրոհայիններ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ էին, զոհվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---