Հայաստանում ուշացումով քննարկում են խորհրդարանի ընդունած Աշխատանքային օրենսգիրքը25 սեպտեմբերի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում անցնում է «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար խորհրդակցությունը, որի կազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, «Գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն» հիմնադրամը և «Ջի Էմ Ջի գրուպը»: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, սեմինարի հիմնական խնդիրը գործարար հանրության իրազեկումն է կատարված փոփոխությունների մասին: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերում է աշխատանքային օրենսգրքին, արբիտրաժային դատարանին: Նա նշել է , որ գործարարների առաջարկները կներկայացվեն ինչպես օրենսդիրներին, այնպես էլ գործադիր մարմիններին, քանի որ «օրենքը միշտ կարելի է փոխել»: Խորհրդարանը 2010թ. հուլիսի 24-ին երկրորդ և վերջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում և համապատասխան փոփխություններ ու լրացումներ՝ «Վարչական իրավախախտումների», «Աշխատանքի պետտեսչության», «Աշխատանքի վարձատրման» մասին օրենքներում: Ըստ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի, աշխատանքային օրենսգրքում կատարված նոր փոփոխություններն ուղղված են աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը՝ դրանց ազատականացման ուղղությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |