Հայ ծանրորդուհիներն Անթալիայի ԱԱ-ում 4 հնարավորից նվաճեցին 4 օլիմպիական ուղեգիր27 սեպտեմբերի 2010 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Անթալիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում խաղարկվում էին Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին 4 կին և 6 տղամարդ ծանրորդներ: ԱԱ-ում վերջինը ելույթ ունեցան Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (94 ք/կ) և Արթուր Բաբայանը (104 ք/կ): Պողոսյանը «պոկում» և «հրում» վարժություններում օգտագործեց միայն մեկ մոտեցումը և համապատասխանաբար բարձրացրեց 170 կգ և 210 կգ: «Երկամարտի» արդյունքում նա հավաքեց 380 կգ և զբաղեցրեց 11-րդ տեղը` Հայաստանի հավաքականին բերելով 15 միավոր: Մինչև 94 ք/կ-ում աշխարհի չեմպիոն դարձավ Ալեքսանդր Իվանովը (Ռուսաստան) 403 կգ-ով: Արթուր Բաբայանը «պոկում» վարժությունում բարձրացրեց 176 կգ, իսկ «հրում» վարժությունում` 218 կգ և 394 կգ-ով զբաղեցրեց 7-րդ տեղը` հավաքելով 19 միավոր: Ոսկե մեդալ նվաճեց Մարտին Դոլեգան (Լեհաստան) 415 կգ-ով: Մինչ այդ Հայաստանի հավաքկանին 28 միավոր էր բերել աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 ք/կ) և հավաքականը 62 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Հայաստանի կանանց հավաքականը 80 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը և 4 հնարավորից նվաճել օլիմպիական խաղերի 4 ուղեգրեր: Բրոնզե մեդալակիր դարձավ Մելինե Դալուզյանը (69 ք/կ): Վարկանիշային է լինելու նաև 2011-ի ԱԱ-ն, որը տեղի է ունենալու Փարիզում նոյեմբերի 10-17-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |