Վահան Հովհաննիսյան. Բաքուն ձևական ժողովրդավարության զոհ է

Վահան Հովհաննիսյան. Բաքուն ձևական ժողովրդավարության զոհ է

PanARMENIAN.Net - «ՀՅԴ-ն սկսել է աշխատել իր նախընտրական քարոզարշավի ուղղությամբ, սակայն «փոխհրաձգությանը» չի մասնկցում»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Ընդ որում, նա նշել է, որ առաջիկա հանրահավաքն Աշտարակում ոչ մի կապ չունի նախընտրական պայքարի հետ, այլ ուղղված է մարզում ապօրինի գործողությունների կասեցմանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են 2012թ., Հովհաննիսյանը նշել է, որ եթե երկիրը նորմալ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ չանցկացնի, ապա Հայաստանը կացնի այն սահմանագիծը, որից հետ դառնալ միայն բարեփոխումների միջոցով անհնար կլինի:

Անդրադառնալով նրան, թե կկարողանա արդյոք Ադրբեջանն իր խորհրդարանական ընտրությունների շրջանակներում բարդացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հովհաննիսյանն ասել է, որ Բաքուն ձևական ժողովրդավարության զոհ է: Ըստ նրա, տարիներ շարունակ այդ երկրի կոալիցիան ու ընդդիմությունը մրցում են ժողովրդի առջև, թե ով առավել ագրեսիվ ու անզիջում կլինի Ղարաբաղի հարցում: «Դա հանգեցրեց նրան, որ Բաքուն սեփական ծուղակն ընկավ, և ոչ միայն նա, այլ նաև ողջ տարածաշրջանը»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը՝ Վ.Հովհաննիսյանն ասել է, որ դա այն հարցն է, որի շուրջ որևէ տարաձայնություն չպետք է լինի, այն պետք է անցնի 131 ձայնով և բոլոր պատգամավորները պետք է ներկա գտնվեն քվեարկությանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գնահատման առաքելությանը ԼՂՀ մերձակա տարածքներում՝ Վահան Հովհաննիսյանը քննադատեց իշխանություններին այդ տարածքները չբնակեցնելու համար: «Մենք պետք է բացահայտ ասենք գնահատման խմբին, որ այստեղ ապրում են այն մարդիկ, որոնց բռնի ուժով արտաքսել են Ադրբեջանից»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---