Հայ ուսանողները կարող են սովորել Բելառուսի բնապահպանական համալսարանում28 սեպտեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում հետաքրքիր առաջարկ է քննարկվել առողջապահության և կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Նրա խոսքերով, Բելառուսը և Հայաստանը մտադիր են ակտիվացնել բուհերի ուսանողների փոխանակման աշխատանքը, մասնավորապես, հայ ուսանողները կարող են սովորել Սախարովի անվան բնապահպանական համալսարանի բժշկական ֆակուլտետում: Իր հերթին, Բելառուսի առողջապահության փոխնախարար Վալերի Շևչուկն ավելացրել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշման համաձայն Բելառուսում բժշկությունը 2011-2012թթ-ին պետք է հասնի եվրոպական մակարդակին: 2010-ից երկրի բժշկական հաստատություններում կատարում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, կատարվում են սրտի բաց վիրահատություններ: Նրա խոսքերով, այս ուղղությամբ Բելառուսը կարող փորձը կիսել Հայաստանի հետ, բացի դրանից, Բելառուսը պատրաստ է իր շուկայում ընդունել հայ դեղարտադրողներին: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա |