Nabucco խողովակաշարի կառուցում մոտ ապագայում չի նախատեսվում

Nabucco խողովակաշարի կառուցում մոտ ապագայում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Nabucco նախագծի խողովակաշարի շինարարությունը մոտ ժամանակները չի նախատեսվում, հայտարարել է Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը: «Ես կարծում եմ, որ իրագործման գործընթացը կսկսվի այն դեպքում, երբ պատրաստ կլինի դետալային ինժեներինգը, որի հիման վրա միջազգային և մասնավոր կազմակերպությունները կարող են հատկացնել ֆինասնավորման միջոցների մի մասը»,- նշել է Շաբանը:

Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ պարզ կլինեն ֆինանսավորման իրական ուրվագծերը, մասնակցող ընկերությունների բաժնետերերը կքվեարկեն կողմ կամ դեմ, որից հետո ակնհայտ կլինի, թե ով կդառնա գնորդ, ով`մատակարար: «Այս փուլում Nabucco նախագիծը շատ դանդաղ է առաջ գնում իր կայացման առաջին աստիճաններով, ինչը լիովին հերքում է նախագծի ղեկավարների տրամադրած տեղեկատվությունն առաջիկայում նախագծի իրագործման մասին»,- նշել է փորձագետը, գրում է «Նովոստի Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---