Ադրբեջանի ներկայացուցիչն այնքան «զբաղված» էր, որ չկարողացավ ժամանել ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Երևանում սկսվել է ԱՊՀ բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում» անվանումով:

«Ձեր նիստի թեման և բովանդակությունն արդիական են այսօրվա սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման և մարտահրավերների համատեքստում: Այդ գործում կարևոր է բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը: Պետական ռեսուրսների կառավարման վերահսկողությունը իշխանության ինստիտուտի արդյունավետության բարձրացման կարևորագույն մեխանիզմ է»,- ասվում է նիստի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում:

Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինները, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն այնքան «զբաղված» էր, որ չկարողացավ ժամանել ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---